Հասարակություն 

Կա մի յուրահատուկ ազգ, նրանց մասին պետք է հատուկ գրել. Ինչ է ասել Կանտը հայերի մասին

Հայ ժողովրդի պատմության ընթացքում եղել է մի հսկայական ժամանակահատված, երբ պետություն չի ունեցել, սակայն ներկա է եղել ամբողջ աշխարհում և իրականացրել է մեծ ծրագրեր: Օրինակ Կանտը մի հոդված ունի, որում խոսում է ազգերի մասին՝ բացատրելով, թե ինչով են ֆրանսիացները տարբերվում գերմանացիներից, գերմանացիները՝ իտալացիներից: Այսօր երիտասարդների հետ հանդիպմանը նշեց «Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը:

«Կանտը կարևորում է ազգերի չկորելը, քանի որ ազգերի մրցակցութամբ է մարդկությունը զարգանում»,-ասաց Մանուկյանը:

Բանախոսի խոսքերով, Կանտը հատուկի նշում է՝ կա մի ազգ, որը յուրահատուկ տեղ է գրավում, կարողանում է Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայր վստահություն ու հարգանք ներշնչել բոլոր ժողովուրդների մոտ, սակայն նրանց մասին պետք է հատուկ գրել:

Նույն շարքից