Հասարակություն 

Երբ պարոն Վանեցյանը ներկայանում էր որպես ԱԱԾ տնօրեն ամեն ինչ հարթ էր անցնում. Հենրիխ Մխիթարյանի մայր

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները, ինչի արդյունքում գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը, ով ներկայացված էր նորացված «Փյունիկից» չկարողացավ ընտրվել գործկոմի անդամ, քանի որ ակումբին թույլ չվեցին մասնակցել ընտրություններին:

Խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի նախագահության օրոք գործկոմի նիստերի մասին, տիկին Թաշչյանն ասաց, որ ինքը դրանց մասնակցել է:

Նա կարծում է, որ այսօր կայացած ընտրությունների շրջանակներում ճնշումներ են եղել, իսկ իրեն թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, քանի որ հավանաբար ինչ-որ մեկին խանգարում է:

Հարցին՝ արդյո՞ք մինչ այս պահը խնդիրներ ունեցել է, ասաց, որ մասնակցել է գործկոմի նիստերին. «Երբ նիստերին Արթուր Վանեցյանը ներկայանում էր որպես ԱԱԾ տնօրեն, ամեն ինչը շատ լավ էր, դրանից հետո եղել են տարաձայնություններ»:

Տիկին Թաշչյանը չցանկացավ խոսել այն մասին, թե ովքեր են տարաձայնություններն առաջացրել՝ նշելով, որ ինքը ֆուտբոլային մարդ է, միայն ցանկանում է, որ ֆուտբոլը զարգանա:

Նույն շարքից