Այսօր ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը, որտեղ կրկին հայտնվել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ Մկրտչյանը եղել է ֆուտբոլային լրագրող, տիրապետում է բուն ֆուտբոլի հետ կապված բոլոր գործընթացներին. «Եթե որևէ տեղ կտեսնեք, որ նա ուղիղ ազդեցություն կունենա որպես քաղաքական գործիչ, մենք անպայման կանդարդառնանք այդ հարցին»:
Մելիքբեկյանը հայտնեց, որ Արեն Մկրտչյանին ճանաչել է նաև մինչև Ֆուտբոլի ֆեդերացիա գալը, գործկոմի անդամ լինելը: