Տեսանյութեր Հասարակություն 

Վերջ, պայմանավորվեցինք, Անդրյուշ․ Պուտինը կատարել է 10-ամյա երեխայի ամանորյա երազանքը /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինn Ադիգեա կատարած աշխատանքային այցի ընթացքում զանգահարել է Ստավրոպոլի երկրամասից 10-ամյա Անդրեյ Կոչետովին, ում ամանորյա երազանքն իրականացրել է «Ցանկությունների տոնածառ» բարեգործական միջոցառման շրջանակներում: Երեխան երազում էր այցելել Կրասնայա Պոլյանա և Սոչիի Օլիմպիական պարկ: Տղան արդեն ժամանել է ձմեռային հանգստի գոտի և հասցրել սահել դահուկով։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Ողջույն Անդրեյ: Ինչպե՞ս սահեցիր: Քեզ դո՞ւր եկավ»,-հարցրել է Պուտինը:

Նախագահը հետաքրքրվել է Կրասնայա Պոլյանայում եղանակի մասին, թե լեռներում որքան ձյուն կա և տղայի հանգստյան գոտի այցի վերաբերյալ տպավորություններով, ինչպես նաև առաջիկա օրերի ծրագրերի մասին:

«Ուզո՞ւմ ես դահուկներով սահենք: Արի կազմակերպենք: Պայմանավորվեցի՞նք. Ես կխնդրեմ իմ գործընկերներին, որպեսզի նրանք կազմակերպեն դա: Վերջ, պայմանավորվեցինք, Անդրյուշ, վաղը նորից կսահես»,-ասել է Պուտինը և խնդրել տղային զգույշ լինել:

«Խոստանո՞ւմ ես: Լավ: Գրկում եմ քեզ: Լավ անցկացրեք վաղվա օրը»,-ասել է նախագահը:

Նույն շարքից