Հասարակություն 

Շատ գեղեցիկ բաներ կան մեր կյանքում, որ արդեն վերջին անգամ են եղել, բայց մենք այդ մասին չգիտենք. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է. «Այո՛, մենք տեսել ենք 1991-ը, մենք տեսել ենք 2000-ն ու 2002-ը։ Ու 2020-ը լինելու է վերջին գեղեցիկ տարեթիվը, որ մենք տեսնելու ենք մեր կյանքում. հաստատ 2111-ին, 2112-ին չենք հասնելու։

Շատ գեղեցիկ բաներ կան մեր կյանքում, որ արդեն վերջին անգամ են եղել, բայց մենք այդ մասին չգիտենք։ Ու երևի այդպես ավելի լավ է։

Շատ բաներ կան մեր կյանքում, որ շատ ավելի գեղեցիկ են, քան ինչ-որ տարեթվեր, բայց մենք դրանք չենք նկատում։

Երանի՜ նկատողներին, որովհետև նրանք ավելի հաճախ են ժպտում»։

 

Նույն շարքից