Տեսանյութեր Հասարակություն 

Խաղից առաջ երկու անգամ շփոթել են Ռուսաստանի օրհներգը /Տեսանութ/

Դավոսում անցկացվող հոկեյի հանդիպման կազմակերպիչները երկու անգամ շփոթել են Ռուսաստանի օրհներգը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Ի տարբերություն կազմակերպիչների, երկրպագուները և հոկեյիստները նկատել են սխալը և չեն երգել: Չնայած տրիբունայից հնչող սուլոցներին, մեղեդին շարունակել է հնչել մինչև վերջ: Այնուհետև հաղորդավարը ներողություն է խնդրել և խոստացել, որ կմիացնեն ճիշտ օրհներգը։

Նշվում է, որ երկրորդ անգամ ևս սխալ օրհներգ է հնչել, սակայն այս անգամ անմիջապես նկատել են սխալը և երաժշտությունն անջատել: Երկրպագուները շտկել են իրավիճակը և սկսել են երգել երկրի պետական ​​օրհներգը:

Նույն շարքից