ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Էս երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս ինձ, գլխիցս դուրս չի գալիս էդ պատմությունը, մի տեսակ մեղքի զգացում ա քերում հոգիս, ու ամեն օր մի նոր վկայություն ա ի հայտ գալիս, էդ երեխաներից յուրաքանչյուրի ճակատագիրը պետք ա բացվի, դա մեր՝ հասարակության, հանրության, բայց նախ և առաջ՝ իրավապահների պարտքն ա։
Յուրաքանչյուր մեկը, ով նույնիսկ նվազագույն հանցակցություն ա ունեցել էդ շղթայի մեջ, չպիտի խուսափի պատասխանատվությունից, միայն դրանից հետո մենք կկարողանանք, որպես հանրություն, գոնե ինչ-որ չափով վերականգնել մեր ներքին անդորրը, ես չեմ կարողանում հավատալ, որ նման բան կարող էր տեղի ունենալ մեր մեջ, մեզ հետ …»,- գրել է նա: