Հասարակություն 

«Իմ քայլը» և ՀՀԿ-ն որոշել են Ամանորը նշել նույն օրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա ուտուշ-խմուշների սեզոնը կարելի է համարել բացված, տարեվերջյան ավանդական խնջույքների կազմակերպմամբ են զբաղված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։

Ուշագրավ է, որ ե՛ւ «Իմ քայլը», ե՛ւ ՀՀԿ-ն որոշել են նույն օրը նշել Ամանորը՝ դեկտեմբերի 26-ին, բայց երկու թիմում էլ պնդում են, որ դեռ չգիտեն որտեղ են նշելու։ ՀՀԿ-ում  քննարկում են ավանդական «Օջախը» և Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարը»։ Հատկապես հակված են վերջինին՝ նկատի ունենալով քաղաքական վերջին իրադարձություններն ու Հայրապետյանի պահվածքը։ «Իմ քայլում» սպասում են Փաշինյանի խոսքին։ «Որտեղ որոշի, այնտեղ էլ կանենք»,- ասացին մեզ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից