Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ադիգեայում գյուղատնտեսության հարցերով խորհրդակցության ժամանակ կատակով խորհուրդ է տվել ռուս տղամարդկանց՝ ժողովրդագրական խնդիրը լուծելու համար խխունջ ուտել: Այս մասին հայտնում է Լայֆը։
Խխուջներին բազմացնող ֆերմերը Ռուսաստանի ղեկավարին ասել է, որ դրանք մոլորակի ամենաուժեղ աֆրոդիզակն են, ինչին Վլադիմիր Պուտինը կատակով պատասխանել է․ «Տղերք, լսեցի՞ք: Բոլորդ նստում եք «խխունջների վրա»: Միաժամանակ կլուծենք ժողովրդագրական խնդիրը»,-կատակել է նախագահը:
Ֆերմերներից մեկն էլ Պուտինին ասել է, որ ամենահամեղ խաղողի խխունջն է, ինչին նախագահը պատասխանել է. «Միայն սխտորով»: