Հասարակություն 

Նաիրի Հոխիկյանը հեռանում է «Շանթ» հեռուստաընկերությունից

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է. «Դիմում եմ ներկայացրել «Շանթ» հեռուստաընկերությունում աշխատանքից ազատվելու համար: Այստեղ անցկացրած 3 տարիները դրական ազդեցություն ունեցան իմ մասնագիտական կարողությունների ավելացման վրա, ինքս էլ իմ հնարավորությունների սահմաններում, որպես լրագրող և լուրերի մեկնաբան, փորձեցի ներդրում ունենալ «Շանթ»-ի հաջողությունների գրանցման գործում:

Թե որտեղ կլինեմ առաջիկայում և ինչ կերպարով, հայտնի կլինի արդեն 2020-ին: Բոլոր դեպքերում կշարունակեմ հավատարիմ մնալ մասնագիտական սկզբունքներիս և մինչև այժմ ինձ համար ընդունելի արժեքներին»:

Նույն շարքից