Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանում Су-57 է կործանվել

Այսօր վաղ առավոտյան Խաբարովսկի երկրամասում Су-57 է կործանվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հավելելով, որ Միավորված ավիացիոն կորպորացիան արդեն հաստատել է դեպքը:

Ավիավթարը տեղի է ունեցել փորձնական թռիչքի ժամանակ, տեղակայման բազայից 111 կմ հեռավորության վրա: Օդաչուին հաջողվել է ժամանակին լքել օդանավը, նա ողջ է: Տուժածներ չկան նաև ցամաքում:

Կործանված օդանավը պատկանում էր ՌԴ ՊՆ-ին, օդաչուն սակայն եղել է քաղաքացիական անձ:

Նշվում է, որ այս շաբաթ պետք է կայանա Су-57-երի առաջին խմբաքանակի մատակարարումը ՌԴ ՊՆ-ին:

Նույն շարքից