Տեսանյութեր Հասարակություն 

Առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամանորի տոնական օրերին գնանք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր:

Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հազարատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է 🙂

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ»:

 

Նույն շարքից