Հասարակություն 

Այս տարի մեր բժշկական կենտրոնի 17 աշխատակցի երեխա ծնվել է մեր ծննդատանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի մեր բժշկական կենտրոնի 17 աշխատակցի երեխա ծնվել է մեր ծննդատանը: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

«13 տղա և 4 աղջիկ է լույս աշխարհ եկել և երջանկացրել մեր գործընկեր-ծնողներին: Տարեմուտին ի սրտե առողջություն ու անհոգ մանկություն ենք մաղթում բոլոր երեխաներին, թող դառնան իրենց ծնողների պարծանքը:

Շնորհավորում և բարեմաղթում ենք բոլորին, ում ընտանիքներն այս տարի համալրվել են փոքրիկներով»,-ասված է հրապարակման մեջ:

Նույն շարքից