Հասարակություն 

Կադիրովը մեկ արտահայտությամբ Չեչնիան ազատել է օրենքով գողերից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, թե ինչպես է մեկ արտահայտությամբ Չեչնիան ազատել օրենքով գողերից՝ հրամայելով նրանց չզբաղվել տարածաշրջանում իրենց գործերով: Այս մասին հայտնում է Լենտան։

«Ես չեմ ընդունում գողական օրենքները: Մի անգամ ես հավաքեցի Չեչնիայի օրենքով գողերին և ասացի, որ իրենց գողական գործերով չզբաղվեն Չեչնիայում»,-ասել է Կադիրովը՝ նշելով, որ Հանրապետությունում կան «ավելի լավ օրենքներ»:

Չեչնիայի ղեկավարը երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է համացանցում ուղարկված հարցերին, ինչպես նաև հեռախոսազանգերին:

Նույն շարքից