Հայտնի դերասան Ջեկի Չանը հրաշքով է փրկվել մահից ֆիլմում նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է The Straits Times-ը:
Դերասանը հայտնել է, որ «Ավանգարդ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հրաշքով է փրկվել մահից։ Նա մնացել է ծովում՝ քարերի արանքում և չի կարողացել դուրս գալ: Չանը պնդել է, որ խուճապի չի մատնվել, սակայն վախեցել է: Գործընկերներն օգնության են հասել, դուրս բերելով նրան ջրից:
Նրա խոսքերով դեպքը վախեցրել է ամբողջ անձնակազմին: Ֆիլմի ռեժիսոր Սթենլի Տոնգան անհանգստացել է, սակայն դերասանն ասել է, որ իր հետ ամեն բան կարգին է, և նկարահանումները կարող են շարունակվել: