ԻՊ ահաբեկչական կազմակերպությունն արագորեն զարգանում է Իրաքում և սպառնում է Եվրոպային նոր ահաբեկչություններով: Այս մասին բրիտանական «The Sun» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Քրդերի դեմ պայքարի փորձագետ Լախուր Թալաբանին։
Թալաբանին ասել է, որ Խամրինի լեռներում տեղակայված զինյալներն ավելի շատ փորձ, մարտավարական և տեխնիկական գրագիտություն ունեն, քան երբևէ: Բացի այդ, նա ասել է, որ նրանք բավականաչափ գումար ունեն տրանսպորտային միջոցների, պարագաների, զենքի և սարքավորումների վրա ծախսելու համար:
«Նրանց շատ ավելի դժվար է դուրս հանել այս լեռներից, որտեղ բազա ունեն: Սա երկար լեռնաշղթա է, որտեղ առկա են բազմաթիվ ապաստարաններ և քարանձավներ: Այն Իրաքյան բանակի կողմից վերահսկելը շատ դժվար է»,-ասել է փորձագետը: