ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբացմանը:
Կենտրոնի անձնակազմի հետ հանդիպմանը վարչապետին հատուկ ներկայացրեցին նաև ծննդաբերական սեղանը, որին երկար են սպասել:
Ներկաները կատակեցին, որ պետք է մի հատ ցույց տալ, թե ինչպես են դրանից օգտվում, ինչին ներկայացնող բժիշկն ասաց, որ այն մուրազ է:
Դրանից հետո հնչեց վարչապետի ծիծաղը:
Ներկայացնող բժիշկը հետո սկսեց մանրամասն ներկայացնել սեղանը:
«Էն ավանդական աձյալները չկան չէ՞: Ես 4 երեխա եմ ունեցել, նույն աձյալներից են եղել միշտ: Ընդ որում, Արփիի ծննդաբերությանը ես ներկա եմ եղել»,-կատակեց վարչապետը՝ հիշելով, որ փոքրիկը ծնվել է «Էրեբունի» ԲԿ-ում:
Քանի որ հանդիպմանը ներկա է նաև նշյալ ԲԿ-ի ղեկավար Հարություն Քուշկյանը, վարչապետը նայեց նրան ու հնչեցին ծիծաղներ: