MMA-ի ռուսաստանցի մարտիկ Դմիտրի Կուզնեցովը Բիբիրովում կռվել է երեք խուլիգանի հետ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, որոնք նաև տեսանյութ են հրապարակել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարզիկը կանգնած եղել ավտոմեքենայի մոտ, երբ նրա կողքով անցնող երիտասարդներից մեկը հպվել է նրան, ինչից հետո էլ սկսվել է վիճաբանությունը:
Կուզնեցովին հաջողվել է նոկաուտի ենթարկել երիտասարդներից մեկին, սակայն մյուս երկուսին հաջողվել է վերջինիս տապալել: Ավելի ուշ բոլոր երեքը հեռացել են դեպքի վայրից: