Հասարակություն 

Հուսանք, որ մեր երիտասարդ պատգամավորները նաև խույս կտան հետագա տհաճ միջադեպերից, դա հասունության ցուցիչ կլինի. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր էջում գրում է. ««Այբբենարանի» կապակցությամբ պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթի որակի մասին չխոսեմ՝ ամեն ինչ ակնհայտ է։

Բայց անչափ արժեքավոր էր նաև իր ներողություն հայցելու գրառումը։ Վստահ եմ, որ հուզական ելույթից հետո ուժ գտնել և ներողություն խնդրել ամեն մեկին տրված չէ։ Հուսանք, որ մեր երիտասարդ պատգամավորները նաև խույս կտան հետագա տհաճ միջադեպերից, դա հասունության ցուցիչ կլինի։

Տա Աստված՝ իրենք էլ են ապրելու և հետագայում «ճաշակելու» իրենց գործունեության վերաբերյալ հապճեպ ձևավորված, հաճախ նաև ոչ կոռեկտ գնահատականները՝ կյանքը չի ավարտվելու, ուստի ներողամտություն հայցելու կեցվածքն ինքնին մեծարժեք նախադեպ է»:

Նույն շարքից