Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդադարձել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելուն. «Սա խայտառակություն է: Տեսեք, թե ոնց են բերման ենթարկում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին:
Որ ասում ենք` իշխանությունները խուճապի մեջ են, շատերը չեն հավատում: Բայց ամեն ինչ արդեն չափազանց ակնհայտ է: Ու այս կադրերն էլ խոսուն վկայությունն են այն բանի, թե ով է իրականում գործոն մեր երկրում և ով` ոստիկանների մեջքում թաքնված վախկոտ, որ անգամ ուսանողների հետ է այսպիսի «ուժ» ցուցադրում»,-գրել է նա: