Հասարակություն Բարի օր 

Նրանք ամուսնանում են շների հետ․ Ըստ Կադիրովի ընտանեկան բռնության մասին օրենքը ոչնչացնում է ընտանիքի ինստիտուտը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ընտանեկան բռնության մասին օրինագիծը, որն այժմ քննարկումների փուլում է Դաշնային խորհրդում: Նրա խոսքով՝ այս օրենքն ընդունելու փորձերը ոչնչացնում են ընտանիքի ինստիտուտը, գրում է «Грозный-информ»-ը։

«Նույնը կատարվում է Եվրոպայում: Այնտեղ չկա սովորույթների, ավանդույթների, ընտանիքի ինստիտուտի մասին ընկալումներ: Հետևաբար, նրանք դանդաղորեն դառնում են այնպիսին, ինչպիսին այժմ են. Նրանք ամուսնանում են շների, մահացածների հետ, ամուսնանում են չգիտեմ ում հետ»,-ասել է Կադիրովը երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նույն շարքից