Տեսանյութեր Հասարակություն 

Պետք չէ թույլ տալ, որ մարզիկներին ֆոն դարձնեն. Ո՞ւմ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը ՀՖՖ նախագահի հետ հանդիպմանը

Մենք պետք է առաջիկայում ֆուտբոլն ու սպորտն ապաքաղաքականացնենք: Այս մասին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների կոնկրետ քաղաքական և ոչ քաղաքական ամբիցիաներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի մեծ ծառայություններ ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական պրոցեսների համար: Ես ուրախ եմ, որ ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունենում և հույս ունեմ, որ պատասխանատվությունը ստանձնում են նոր գաղափարներով երիտասարդներ»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Մելիքբեկյանի ուսերին շատ կարևոր առաքելություն է դրված:

Կառավարության ղեկավարը խնդրեց նաև իր շնորհավորանքները փոխանցել ՀՖՖ գործկոմի նորընտիր անդամներին:

Նույն շարքից