Քաղաքական 

Ալիևը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում Ադրբեջանի «հաջողության» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև տեղացի լրագրողների հետ խոսել է 2019 թվականի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների մասին, փոխանցում է Ռուսարմինֆոն:

Հարևան երկրի ղեկավարը նշել է, որ անցնող տարում հնարավոր չի եղել լուրջ հաջողությունների հասնել՝ չմոռանալով մեղադրել հայկական կողմին:

Նա նաև մեղադրել է միջազգային հանրությանը, որը Ալիևի խոսքերով, բավարար չափով ճնշում չի գործադրում Երևանի վրա:

Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է, որ հայկական կողմին չի հաջողվել է Արցախը դարձնել բանակցությունների կողմ, բանակցային ձևաչափը մնացել է նույնը. «Կարծում եմ, որ սա մեր դիվանագիտական հաջողությունն է»,-ասել է նա՝ հավելելով, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

 

Նույն շարքից