Ես Ամանորին պլանավորում եմ տարին, որպեսզի հասնեմ առաջադրած նպատակներիս: Analitik.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ վաղուց հրաշքների չի հավատում:
Շատերի կյանքում կա մի երազանք, ցանկություն, որը պահում են յուրաքանչյուր Ամանորին: Իր երազանքի մասին տիկին Սամսոնյանն ասաց, որ նման բան եղել է, սակայն չի իրականացել. «Այլևս երազանք չեմ պահում։ Երևի դա այն չէր, ինչը ինձ պետք էր»։
Ինչ վերաբերում է ամենայուրահատուկ նվերին, որն ինքը երբևէ ստացել է Ամանորին, տիկին Սամսոնյանն ասաց, որ յուրահատուկ նվեր եղել է թեյի բաժակը, որով մինչև հիմա թեյ է խմում. «Մնացած բոլոր նվերները եղել են առանձնահատուկ, բայց ոչ ամբողջ կյանքի համար»։
Օֆելի Իսրայելյան