Այսօր ոստիկանության կողմից բերման ենթարկված ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին կազատեն ցուցմունք տալուց հետո: Այս մասին հայտնել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը:
Ռեկտորի խոսքերով, Ափոյանը պետք է ասի, թե ուրբաթ օրը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մոտ հնչած կրակոցների միջադեպի մասնակիցներից ում է ճանաչում: