Հասարակություն 

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել

ԵՊՀ ուսանողական խորհուրդը լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընգծված ռեպրեսիվ եղանակով: Մասնվորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈՒԽ կազմակերպած հրապարակային միջոցառման:

Հատկապես տարակուսելի է ՈւԽ նախագահին բերման ենթարկելու եղանակը: Նա ազատությունից զրկվել է ԵՊՀ վարչական շենքի տարածքում և ԵՊՀ բազմաթիվ աշխատակիցների և ուսանողների աչքի առջև, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով տեղափոխվել է Ոստիկանության բաժին: Նրա հետ փաստացի վարվել են իբրև վտանգավոր հանցագործի, ինչը վնասում է ոչ միայն Դավիթ Ափոյանի,այլ նաև ԵՊՀ ՈւԽ-ի` որպես կարևոր ուսանողական կառույցի բարի համբավին:

Այս ամենի կապակցությամբ ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը։

ԵՊՀ ուսանողական խորհուրդ

Նույն շարքից