Հասարակություն 

Թուրքիայում վրացի օրենքով գողի ընկերները դանակահարել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի եղբորը

Ստամբուլի ռեստորանում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել են Ադրբեջանի քրեական աշխարհի առաջնորդ Նադիր Սալիֆովի (Գուլի) եղբորորդուն՝ Մագա Ռուսթավսկիին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Прайм Крайм» լրատվական գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ օրենքով գող Գուրամ Չիխլաձեն (Կվեժովիչ) 15-20 հոգու ուղեկցությամբ գնացել է թուրքական ռեստորան, որտեղ Ռուսթավսկին իր հանգիստն է անցկացրել ընկերների հետ: Նա կանչել է Ռուսթավսկիին և հարցրել՝ ցանկանում է արդյո՞ք օրենքով գող դառնալ: Մագան դրական պատասխան է տվել, ինչից հետո Չիխլաձեն հարցրել է, թե ինչու այդ դեպքում նա չի միջամտել, երբ իրեն (Չիխլաձեին) ծեծի են ենթարկել Նադիր Սալիֆովի հետ առաջին հանդիպման ժամանակ:

Չիխլաձեն նշել է, որ իրեն՝ օրենքով գողին, ծեծի է ենթարկել քրեական աշխարհում ավելի ցածր կարգավիճակ ունեցող անձը: Մագա Ռուսթավսկին կտրուկ է պատասխանել Չիխլաձեի հարցերին, ինչից հետո օրենքով գողը բռունցքներով հարձակվել է Մագայի վրա:

Ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում Չիխլաձեի կողմնակիցներից մեկը դանակահարել է Ռուսթավսկիին:

Տուժածը հոսպիտալացվել է, սակայն վնասվածքը վտանգավոր չէ: Վիճաբանության մասնակիցները ներկայումս փնտրվում են թուրքական ոստիկանության կողմից:

Նույն շարքից