Քաղաքական Միջազգային 

Լուկաշենկոն զգուշացնում է Ռուսաստանին

Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրներն անպայման կարձագանքեն, եթե Ռուսաստանը փորձի խախտել Բելառուսի ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ հարևան պետության տարածքում Ռուսաստանի ցանկացած ոտնձգություն համաշխարհային հանրությանը կբերի պատերազմի․ «Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի դա, քանի որ նրանք դա կդիտարկեն «սպառնալիք իրենց հասցեին»»,-պարզաբանել է Լուկաշենկոն:

Նա ավելացրել է, որ «ինչ-որ առումով» այդպիսի դատողությունները ճիշտ է համարում:

Բացի այդ, Լուկաշենկոն դժգոհել է, որ Ռուսաստանն ամեն տարի սկսում է «ճնշել» Բելառուսին և «ամրացնել պտուտակները»՝ ստեղծելով ավելի խիստ պայմաններ էներգետիկայի գների վերաբերյալ հետագա համագործակցության համար:

Նույն շարքից