Հասարակություն 

Պուտինին հարց ուղղած լրագրողին ազատել են աշխատանքից․ Արձագանքել են Կրեմլից

Կրեմլում տեղյակ են «Ямал-Регион» հեռուստառադիոընկերության լրագրող Ալիսա Յարովսկայային աշխատանքից հեռացման մասին, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղել ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովի խոսքերով նա տեղյակ չէ, թե ինչու են խմբագրությունում նման որոշում կայացրել․ «Անկախ նրանից նա աշխատանքից դուրս է եկել, թե հեռացրել են, դա խմբագրության գործն է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ լրագրողն այլ բացատրություն չի տվել:

Նա նաև շեշտել է, որ մամուլի ասուլիսի ժամանակ պետության ղեկավարին կարող էին ցանկացած հարց տալ․ «Եվ նախագահը տվել է այդ բոլոր հարցերի իր պատասխանը»,-հստակեցրել է Պեսկովը:

Նույն շարքից