Հասարակություն 

Քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ միջգերատեսչական սեմինար՝ ԱԻՆ-ում

Դեկտեմբերի 24-ին ԱԻՆ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պաշտպանության բնագավառների գործունեության 2019 թվականի արդյունքները և 2020 թվականի խնդիրները» խորագրով քաղաքացիական պաշտպանության շտաբերի պետերի և տարահանման հանրապետական հանձնաժողովի անդամների սեմինար: Այս մասին Analitik.am–ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Սեմինարի մասնակիցներին ողջունեցլ և բացման խոսքով հանդես է եկել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նշել է, որ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուշադրության կենտրոնում է պահում քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և փուլային տարբերակով դրանց ֆոնդի ավելացման աշխատանքները:

Սեմինարի մասնակիցները ելույթներ են ունեցել Ժողովրդագրական առկա իրավիճակի, Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման և իրականացման, ՀԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հարցերի և քաղաքացիական պաշտպանության ռազմավարական խնդիրների, ՔՊ կառավարման, կապի համակարգերի գործունեության առանձնահատկությունների, ինչպես նաև նորմատիվ իրավական համակարգի կատարելագործման վերաբերյալ:

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են պետական կառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուների կողմից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում 2019 թվականին կատարված աշխատանքներին, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքներին, նշել ձեռքբերումները և դեռևս առկա խնդիրները:

Միջոցառման ավարտին քաղաքացիական պաշտպանության բնագավառում բարձր պատրաստվածության մակարդակ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած պետական կառավարման համակարգի մարմինների թվով 15 պաշտոնատար անձինք ԱԻ նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1423-Ա հրամանով պարգևատրվել են պատվոգրերով:

Նույն շարքից