Հասարակություն 

Որոշել են գյուղը վաճառել, բնակիչներին էլ՝ վտարել

Ռուսաստանում գործարարը վաճառքի է հանել Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վասիլիևկա գյուղը՝ բնակիչների հետ մեկտեղ: Այս մասին հայտնում է  НТВ-ն:

Գյուղում կա 45 տուն և անասնաբուծական համալիր, որոնց դիմաց գործարարը որոշել է ստանալ 20 միլիոն ռուբլի գումար: Ընդ որում՝ գործարարի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը, կարելի է ասել, 20 միլիոնով նվեր է տալիս գյուղը, ոչ թե վաճառում:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ գործարարի ներկայացուցիչները հարևան գյուղերի բնակիչների զանգերին ի պատասխան՝ հայտարարել են նաև, որ «վաճառքից հետո մարդկանց հետ կարող են անել, ինչ ուզում են, այդ թվում՝ վտարել»:

Նույն շարքից