Հասարակություն Պատահարներ 

Իջևան քաղաքում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 92 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է. բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Վլադիմիր Ի.-ի (ծնված 1969 թ.) բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել վերջինիս դին:

Նույն շարքից