Հասարակություն Պատահարներ 

Պայթյուն Նյու Հեմփշայրում

ԱՄՆ-ի Նյու Հեմփշայր նահանգի Լեբանոն քաղաքում՝ հյուրանոցներից մեկում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 10 մարդ: Այս մասին հայտնել է Associated Press  գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ տուժածների թվում են 2 հրշեջ և 8 հաճախորդ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հրդեհի և դրան հետևած պայթյունի պատճառները դեռ անհայտ են: Պատահարի արդյունքում  5-հարկանի շինությունը զգալիորեն վնասվել է, իսկ մոտ 75 հաճախորդ տեղափոխվել է այլ հյուրանոց:

Նույն շարքից