Օմսկի շրջանի Գաուֆ գյուղի դպրոցի ուսուցիչները հայտարարել են, որ էպիլեպսիայով հիվանդ աշակերտուհու մայրը, որը բողոքել է իր երեխային ծեծելու համար, ինքնակամ է ցանկացել դպրոցից վերցնել փաստաթղթերը:
Ըստ ուսուցիչներից մեկի՝ երեխայի մայրը չափազանցրել է կատարվածը՝ ցանկանալով գումար կորզել ստեղծված իրավիճակից: Նրա խոսքով՝ դասամիջոցին երեխաները վիճել են, և նրանց կողքին եղել է հերթապահող ուսուցիչը: Ուսուցիչը պնդել է, որ երբ երեխան ներս է մտել, դասընկերը նրան պատմել է, որ նրա պայուսակը ոտնատակ են տվել, սակայն հետո բոլորը դասղեկի հսկողության տակ են եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գաուֆ գյուղի դպրոցում առաջին դասարանի աշակերտները ծեծել են 7-ամյա աղջկան, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Նրա մայրը պնդել է, որ ուսուցիչը նույնպես միացել է դասընկերներին և բղավելով ասել իրեն, որ վերցնի փաստաթղթերը և տանի դպրոցից իր երեխային: