Հասարակություն 

Որն է աշխարհի ամենաառողջ երկիրը

2019 թ. աշխարհի ամենաառողջ երկիրը համարվել է Իսպանիան, որը 2 տարի առաջ զբաղեցրել է 6-րդ տեղը: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Ըստ հրատարակության՝  ամենաառողջ երկրների վարկանիշային աղյուսակը կազմվել է՝  ըստ 169 երկրներում առողջության վրա ազդող գործոններին համապատասխան ցուցանիշների: Լավագույն եռյակում են հայտնվել նաև Իտալիան և Իսլանդիան:

Ցանկում տեղ են գտել նաև Ճապոնիան, Շվեյցարիան, Շվեցիան, Ավստրալիան, Նորվեգիան և Իսրայելը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսպանիան առանձնանում է երկարակեցությամբ: Ըստ կանխատեսումների՝ մինչև 2040 թ. կյանքի տևողությունն այնտեղ կհասնի 86 տարեկանի:

Նույն շարքից