Մեծ Բրիտանիայում վիրաբույժները հեռացրել են Բեյզինգսթոքի բնակիչ Դեյվ Ուոթլիի 9,5 կգ կշռող երիկամը, որն իր քաշով 120 անգամ գերազանցում է մարդու սովորական երիկամի քաշը: Այս մասին հայտնել է The Sun-ը՝ նշելով, որ կատարվածը գրանցվելու է «Գինեսի գրքում»:
Վիրահատությունից հետո տղամարդը խոստովանել է, որ մեծ թեթևություն է զգում: Ըստ նրա՝ բժիշկներն ահռելի աշխատանք են կատարել, և հիմա ինքը կառուցիկ տեսք է ստացել:
Հայտնի է, որ 2002 թ. հեռացրել են նույն տղամարդու մյուս երիկամը, որը սակայն 7,5 կգ է եղել: