Ես ինչպես միշտ Ամանորն անցկացնելու եմ Հայաստանում, ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ: Analitik.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Պատգամավորի խոսքերով, տարին պետք է սկսել լավ սպասելիքներով. «Միշտ սպասելիքներն ամենալավն են: Եվ ես, իհարկե, հավատում եմ հրաշքների»:
Ինչ վերաբերում է նվերներին, պարոն Աբովյանն ասաց, որ իր համար ամենասիրելի և ամենասպասված նվերը գիրքն է. « Միակ նվերն է, որը մնայուն է, իմ բոլոր ընկերներն էլ գիտեն՝ թե՛ Ամանորին, թե՛ ծննդյան տարեդարձին իմ ամենասպասված և ցանկալի նվերը գիրքն է»:
Իսկ վերջում, ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին ԲՀԿ-ական պատգամավորը մաղթեց միայն մի բան, որ հավատան իրենց ուժերին. «Բոլորի ընտանիքներին խաղաղություն թող լինի, և ամենակարևորը՝ այն նպատակները, որոնք դրել են իրենց առջև, թող իրականանա: Իսկ 2020 թվականին բացի լավ լուրերից, ուրիշ ոչ մի բան չլսենք»:
Օֆելի Իսրայելյան