Հասարակություն 

Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ գնդակահարել են մեքսիկական քաղաքի ղեկավարին

Մեքսիկական Խալապա դե Դիաս քաղաքի քաղաքապետ Արթուրո Գարսիա Վելասկեսին գնդակահարել են Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ: Այս մասին հայտնում է «El Sol de Mexico» թերթը:

Քաղաքապետը մասնակցել է Ընտանեկան զարգացման ինտեգրված համակարգի տոնական երեկոյին: Տոնակատարությանը հայտնվել են մի խումբ զինված անձինք, ովքեր կրակ են բացել: Հարձակվողների թիրախը եղել է քաղաքապետը։ Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սպանվել է նաև քաղաքապետի փեսան, ով աշխատել է Խավիեր Տերերո քաղաքի հարկայինի ծառայությունում։

Նույն շարքից