Քաղաքական Միջազգային 

Նա ասաց ինձ՝ այլ կերպ ապրել հնարավոր չէր․ Պուտինը խոսել է Կադիրովի հետ ունեցած զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին Չեչնիայում տեղի ունեցած դժբախտությունն անվանել է պետության «ընդհանուր մեղքը»: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

Պուտինը խոսել է Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Կադիրովի հետ զրույցի մասին, որի ընթացքում հարց է բարձրացվել հանցավոր խմբավորման մեջ Չեչնիայի առաջնորդի մասնակցության մասին։

«Նա (Ախմատ Կադիրովը) ասաց ինձ՝ ժամանակին Չեչնիայում պետք է լինեիր հանցախմբի անդամ կամ ունենայիր սեփական հանցախումբը, և ես ունեի: Այլ կերպ ապրել հնարավոր չէր»,-հիշել է Պուտինը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ հանրապետությունում նման իրավիճակը ոչ այնքան տեղի իշխանությունների մեղքն է, որքան «Ռուսաստանի ընդհանուր մեղքը», քանի որ այն «բերել է այդպիսի իրավճակի»:

Նույն շարքից