Մերձմոսկովյան Կրասնոգորսկում կայացել է «Միսս Մոսկվա-2019» մրցույթը, որի հաղթող ճանաչվել է 23-ամյա Վլադլենա Բոգոմոլովան:

Վլադլենան մաքսայինի ինստիտուտի շրջանավարտ է և երազում է դերասանի կարիերայի մասին: Հիմա նա զբաղվում է նաև պարերով:
«Միսս Մոսկվա» կոչման համար պայքարել է 39 աղջիկ: Հաղթողն իրավունք է ստացել մասնակցել «Краса России» մրցույթին:
