Հասարակություն 

Ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:09-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Նույն շարքից