Հասարակություն 

Ինչպես են «ոչնչանում» ատամներն ալկոհոլից և որոնք են ամենաշատը վնասում ատամները /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Լոնդոնի ստոմատոլոգիական կենտրոնի սեփականատեր, ատամնաբույժ Քրիստոֆեր Օրը հրապարակել է այն այցելուների լուսանկարները, որոնց ատամները լուրջ տուժել են ալկոհոլային խմիչքներից։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Բժշկի խոսքերով, ով արդեն 23 տարի է աշխատում է այդ ոլորտում, ատամների վրա ամենաշատն ազդում է շամպայնը և Պրոսեկոն։

«Տոն օրերի ընթացքում սովորականից ավելին խմելն ամենևին էլ դժվար չէ: Եվ նույնիսկ գազավորված ըմպելիքը, ինչպիսին կոկա կոլան է, վնասում է ատամները թթվայնության պատճառով: Ատամները պաշտպանելու համար մարմնի բնական պաշտպանությունը թուքն է, բայց որպեսզի այն գործի, պետք է խմել ոչ ավելի, քան կես ժամում մեկ անգամ»,-ասել է ատամնաբույժը։

Բժիշկը հիշեցրել է նաև, որ ատամները շատ փխրուն են, և պետք է սկսել հոգ տանել դրանց մասին «հենց հիմա»: Չարժե հույսը դնել ատամնաբույժի վրա, և ավելի լավ է կանխել հնարավոր սպառնալիքները՝ հրաժարվելով ալկոհոլից արձակուրդներին և տարվա մնացած ժամանակահատվածում։

Ատամների վրա ամենաշատն ազդում են հետևյալ ալկոհոլային խմիչքները․

1.Գազավորված ըմպելիքներով ուժեղ ալկոհոլային կոկտեյլներ

2.Շամպայն

3.Պրոսեկո

4.Վարդագույն գինի

5.Քաղցր սպիտակ գինի

Նույն շարքից