Օրեր առաջ Մոսկվայի Նոր Արբատ փողոցը փակած հայազգի ռեփեր Գրիշա Զիրոյանին 48 ժամով ձերբակալել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զիրոյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել: Նա ոստիկանություն ներկայացել է ինքնակամ:
«Ես ընդունում եմ իմ մեղավորությունը և հորդորում եմ սկսնակ արտիստներին իրենց ուղին չսկսել վարչական խախտումով, և ընդհանրապես պետք չէ այդ սկզբունքով առաջնորդվել: Գիտեմ, որ չի կարելի քայլել երթևեկելի հատվածով, խոստանում եմ այլևս այդպես չանել»,-ասել է նա:
Վարչական տույժ է կրրառվել նաև 6 Maybach-ների վարորդների նկատմամբ, ովքեր օգնել էին երգչին փակել փողոցը: Վարորդների և 23-ամյա ռեփերի հետագան կորոշի դատարանը: