Տեսանյութեր Հասարակություն 

Սրճարանում տեղադրված Ֆրիսկեի հուշարձանի պատճեն ցնցել է երգչուհու քրոջը /Տեսանյութ/

Քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ 33-ամյա Նատալյա Ֆրիսկեն տեսել է իր քրոջ հուշարձանի պատճենը, որը տեղադրված է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կորոլևի «Ֆանդորին» սրճարան-ռեստորանում: Այս մասին հայտնում է Լայֆը։

Նատալյա Ֆրիսկեն պահանջել է հեռացնել հուշարձանը, սակայն հաստատությունում հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ դա նվեր է քանդակագործի կողմից, ով մահացել է անցած գարնանը: Ըստ Նատալյայի, քանդակն ամբողջովին պատճեն է այն հուշարձանի, որը տեղադրված է նրա քրոջ գերեզմանին:

«Ով եղել է Ժաննայի գերեզմանին, հաստատել է քանդակի նմանությունը. Նրանք ուղղակիորեն նույնն են, նույնիսկ նույն հասակն ունեն»,-Ինսթագրամի իր էջում գրել է Ժաննայի քույրը։

Այժմ Նատալյան դիմելու է դատարան։ Մնում է պարզել, թե ով է հուշարձանի հեղինակը։

Նույն շարքից