Հասարակություն 

Երեկ Մայր բուհի պատերից ներս տեղի ունեցածը եղել է ռեկտորի ժամանակավոր «աթոռապահի» միջամտությա՞մբ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ-ում ոստիկանության կողմից իրականացրած ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունները աներկբայորեն դատապարտելի են:

Այստեղ բնավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի անձը չէ, նա պինդ տղա է և նմանօրինակ իրավիճակները նրան ավելի են ուժեղացնում, Դավիթը իմ տեսած ԵՊՀ ՈՒԽ ամենալավ նախագահներից է, եթե ոչ լավագույնը:
Խնդիրն այն  է, որ այսպիսի տհաճ իրավիճակում կարող էր հայտնվել ցանկացած համալսարանական, հետայսու որևէ մեկս ապահովագրված չենք նման իրավիճակի մեջ հայտնվելուց, որովհետև ԵՊՀ-ն մնացել է անտեր ու որբ, որբի գլուխն էլ ով ինչպես ու ինչքան ուզի կխուզի:

Իսկ այդ ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահը, ով թվում է թե պիտի լիներ համալսարանի հեղինակության պահպանման և համալսարանականների արժանապատվության թիվ մեկ երաշխավորը՝ գոնե բուհի ներսում, կատարում է ոստիկանության մամուլի խոսնակի գործառույթ արդարացնելով ոստիկանության այսօրինակ զազրելի և հակաիրավական գործողությունները:

Ինչն էլ իր հերթին գալիս է հաստատելու օդում կախված այն լուրերը, որ ոստիկաների սանձարձակ պահվածքը Մայր բուհի պատերից ներս տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահի միջամտությամբ և անմիջական գիտությամբ ու թողտվությամբ»:

Նույն շարքից