Samsung-ի հաջորդ սմարթֆոնը կկոչվի Galaxy S20: Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով «ice Universe»-ի ինսայդերին։
Galaxy S20
— ICE UNIVERSE (@UniverseIce) December 24, 2019
Ստացվում է, որ ընկերությունը չի հետևի Apple-ին և iPhone 11-ին: Android սեգմենտում սմարթֆոններն ընդունված է անվանել կլոր համարներով, օրինակ՝ LG V10, V20 և V30:
Ավանդաբար, նոր Galaxy S-ի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարին՝ «Mobile World Congress»-ի ցուցահանդեսից առաջ: Այս տարի ընկերությունը ներկայացրել է չորս շարժական սարք՝ ստանդարտ S10, ընդլայնված S10 +, կոմպակտ S10e և S10 5G։