Քաղաքական Միջազգային 

Իրանը պատրաստ է օգնել Սիրիային ԱՄՆ զորքերը երկրից դուրս բերելու հարցում

Իրանը պատրաստ է աջակցել Սիրիային երկրում ապօրինի տեղակայված ամերիկյան զորքերի դուրս բերման հարցում: Այս մասին RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Մենք պատրաստ ենք օժանդակություն ցուցաբերել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու համար՝ ի պատասխան սիրիական իշխանությունների խնդրանքին և մեր հնարավորությունների սահմաններում»,-ասել է Վելայաթին:

Խորհրդականը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կդադարեցվի սիրիական տարածքների նկատմամբ ԱՄՆ ապօրինի վերահսկողությունը:

Նույն շարքից