Բարի օր Հասարակություն Ֆեյսբուք 

Իհարկե, ասածիս վրա հատկապես կանայք ֆեսյբուքում մի բոլ զվարճացան, բայց իրենց էլ եմ հասկանում. Լենա Նազարյան

analitik.am

Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես էդպես էլ չհասկացա, թե կանանց իրավունքներն ինչու՞ են տարանջատվում մարդու իրավունքներից»:

Գրառմանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ով մասնավորապես գրել է.

«Խնդիրն ավելի շատ վերաբերում է ռեսուրսների տիրապետման ու հնարավորությունների հավասարությանը, որտեղից էլ բխում է իրավունքի հարցը: Որևէ գործունեությամբ զբաղվելու համար՝ լինի տնտեսական, քաղաքական, հասարակական պետք են ռեսուրսներ՝ ժամանակ, էներգիա, փող, հանրային աջակցություն և այլն:

Հիմա, խնդրում եմ, ասեք տղամարդն ավելի շատ ժամանակ, էներգիա, փող ու հանրային աջակցություն ունի՞ նշված գործունեության տեսակներով ազատորեն զբաղվելու համար, թե՞ կինը: Խնդիրը և՛ կարծրատիպերն են, և՛ անհավասար վարձատրությունը միևնույն աշխատանքի համար, և՛ զուտ ժամանակի ու էներգիայի պակասը, որը կինը մեծամասամբ տնային չվարձատրվող աշխատանքում է ծախսում: Ոչ մի կին չի ուզում տղամարդու նմանվել, ուղղակի անհեթեթություն է, երբ նման հարցադրում են անում:

Ընդամենը պետք է պետական և մասնավոր համակարգերում ստեղծել մեխանիզմներ, որ կանայք նույնպես կարողանան իրագործել իրենց նպատակները, գաղափարները: Երբ ես ՊՆ նախարարին խնդրում էի, որ կին զինծառայող միայնակ մոր համար պայմաններ ստեղծվեն, նախարարը խորամանկ ժպիտով ասաց՝ բայց չէ՞ որ կանայք ու տղամարդիկ հավասար են ))

Իբր ինչո՞ւ եք ուզում, որ կին զինծառայող միայնակ մոր համար աշխատանքի պայմանները ավելի հարմարացված լինեն ի տարբերություն զինծառայող տղամարդու: Որովհետև երեխայի խնամքի հոգսը, երբեմն նաև միայնակ, կանայք են տանում ու այս հանգամանքը պետք է հաշվի առնել:

Իհարկե, ասածիս վրա հատկապես կանայք ֆեսյբուքում մի բոլ զվարճացան, բայց իրենց էլ եմ հասկանում. նրանց երբեք չեն ասել, որ պետական կամ մասնավոր հիմնարկները հատուկ պայմաններ են ստեղծում օր. հղի, միայնակ երեխա խնամող կանանց համար, մանկան սենյակներ աշխատավայրում, հղիների ավտոկայանատեղի: Սրանք բաներ են, որ երբ խոսում եմ անգամ կանայք են սկսում կատակներ անել՝ թե բա հա-հա-հա կանայք առանձնահատկություն ունեն»:

Նույն շարքից