Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն Ազատության եթերում հայտարարել էր, որ նվիրատվությունների մասին գումարային խոսակցությունը եղել է անձամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում՝ հավելելով, որ «Կամազ» ու «Կռազ» չեն առել, գումար են տվել:
Այսօր լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ դա հերթական ապատեղեկատվությունն է. «Ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները եղել են նվերների տեսքով»:
Հարցին, թե ինքը քաղաքացիաիրավական ինչ հարաբերություններ ունի Չեխիայի Հանրապետության հետ, քաղաքապետն ասաց «Ուզում եք գաղտնիքը բացե՞մ». «Իրականում գաղտնիք էր, քանի քաղաքապետ եմ, գաղտնիք չէ: Ես ՀՀ քաղաքացի եմ, Չեխիայի Հանրապետության քաղաքացի չեմ ու չեմ եղել: Իսկ մնացած հարցերն իմ անձնական հարցերն են»: