Այսօր մամուլը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը որպես նվեր Հանրապետական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից 10 միավոր ձնամաքրման ավտոմեքենա է նվեր ստացել:
Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դա ապատեղեկատվություն է. «Սա նույն պատմությունն է (հավանաբար նկատի ունի Սամվել Ալեքսանյանի հետ կապված պատմությունը): Կա «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ, որը երկու ավտոմեքենա է նվիրել: Մենք ընկերության հետ ունենք եռակողմ պայմանագիր: Պայմանագիրը 5 ավտոմեքենայի մասով է, սակայն այս պահին երկու ավտոմեքենա են նվիրել: Մենք այսօր կհրապարակենք այդ երկու ավտոմեքենայի մասին: Մնացած երեքի մասին կկարողանանք տեղեկատվություն տալ, երբ դա տեղի ունենա»:
Մարությանը նաև ասաց, որ նվերների դիմաց քաղաքապետարանը որևէ պարտավորություն չի ստանձնում: